Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Բիլլ Գեյթսը փող է ներդնում ԴՆԹ-ի խմբագրման վրա. med.news.am

Բիլլ Գեյթսը փող է ներդնում ԴՆԹ-ի խմբագրման վրա. med.news.am

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլլ Գեյթսը 120 միլիոն դոլար է ներդրել ամերիկյան Editas սթարթափի մեջ, որը ԴՆԹ-ի խմբագրման տեխնոլոգիաներ է մշակում։ Սթարթափի հաշվին գումարները կփոխանցի Բորիս Նիկոլիչի կողմից վերջերս գրանցված bng0 ընկերությունը, Նիկոլիչը նախկինում Բիլլ եւ Մելինդա Գեյթսեր հիմնադրամի գիտության գծով խորհրդականն էր։ Editas-ը եւ Microsoft-ը Forbes-ին հաստատել են, որ Գեյթսը միացել է ներդրողների bng0 խմբին։

Editas-ն աշխատում է մի տեխնոլոգիայի վրա, որը հնարավորություն կտա «կտրել» ԴՆԹ-ի թերություն պարունակող հատվածները եւ դրանք «փոխարինել» ճիշտ հատվածներով։ Դա հնարավոր է դարձել չորս տարի առաջ հայտնաբերված CRISPR-Cas9 սպիտակուցի միջոցով, որը բջիջը պաշտպանում է գենետիկական օտարածին տարրերից։

Editas-ի տեխնոլոգիան ենթադրում է, որ հիվանդի մարմնից կարելի է վերցնել մի բջիջ, «խմբագրել»՝ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելով, իսկ հետո նորից տեղը դնել։ Այդ եղանակով գործարկվում է ներսից բուժման եղանակը։ Այժմ նախագիծը գտնվում է լաբորատոր փորձարկումների փուլում եւ, հեղինակների խոսքով, մինչեւ գործնական կիրառությունը դեռ շատ կա, բայց նրանք արդեն դիմել են արտոնագիր ստանալու համար։

2015-ի մայիսին Editas-ը համաձայնագիր է կնքել Juno Therapeutics ընկերության հետ, որը քաղցկեղի բուժման բջջային թերապիայի մշակման ոլորտի առաջատարն է։ Գործարքը Editas-ին բերել է 25 միլիոն դոլարի ուղղակի ներդրում եւ եւս 22 միլիոն՝ հետազոտությունները շարունակելու համար։ Մինչ այդ, Editas-ն արդեն կարողացել էր 43 միլիոն ներգրավել Third Rock Ventures-ի Polaris Ventures-ի եւ Flagship Ventures-ի ֆոնդերից։

Editas Medicine բժշկական ընկերությունը հիմնադրվել է Քեմբրիջում՝ Մասաչուսեցի նահանգ, 2013 թվականին։

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ